«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ֆինանսավորողները չեն հանդուրժում որևէ շեղում հաստատված սցենարից. Արգամ Պողոսյան

Ֆինանսավորողները չեն հանդուրժում որևէ շեղում հաստատված սցենարից. Արգամ Պողոսյան
22.09.2022 | 09:27

Ըստ հաստատված սցենարի՝ զոհված զինվորների ծնողները պարտավոր են սուսուփուս վերցնել իրենց զավակների արյան գինն ու մի կողմ քաշված, առանց ծպտուն հանելու ապրել, իսկ նրանք, ովքեր «արյան վաճառականներին» հանդիպելիս հոժարակամորեն կհամբուրեն նրանց պարագլխի ձեռքն ու կգովաբանեն նրան, չմոռանալով, իհարկե, շնորհակալություն հայտնել՝ կխրախուսվեն լրացուցիչ...

Ցանկացած այլ բնույթի ինքնագործունեություն խստագույն վերահսկողության տակ է և կկանխարգելվի «կինոհրապարակի» շռայլորեն «վարձատրվող» ու «պարգևատրվող» անվտանգության աշխատակիցների կողմից, ինչին այսօր Եռաբլուրում ականատես դարձավ նկարահանումներին անտարբեր հետևող հայ հանրությունը:


Հայաստանում արդեն 4 տարի է իրականացվում է «համաշխարհային կինոինդուստրիայի» ամենագրանդիոզ պրոյեկներից մեկը, և բնական է, որ այն ֆինանսավորողները չեն հանդուրժում որևէ շեղում հաստատված սցենարից:
Ничего личного, это просто бизнес !

Դիտվել է՝ 13216

Մեկնաբանություններ